
Նորի ջրիմուռի կիրառությունն ու օգտակար հատկությունները
հունիս 30, 2025
Ջրիմուռները մանրացվում, չորացվում են հատուկ ցանցերի վրա, որից հետո այն նմանվում է կանաչ թղթի: Այն կիրառում են թե ճապոնական, թե կորեական խոհանոցներում:Ճապոնիան, Կորեան և Չինաստանը համարվում են նորիի արտադրման հիմնական երկրները: Միայն Ճապոնիայում տարեկան արտադրվում է 2 մլրդ. դոլարի նորի:Կորեայում նորին անվանում են «կիմ» (김): Այն տարբերվում է իր աղի համով, իսկ ճապոնական նորին ունի քաղցր համ:Այս ջրիմուռներում յոդի մեծ քանակություւն կա, ինչը օգտակար է վահանաձև գեղձի համար: Բավական է ուտել օրական 30 գրամ նորի, որպեսզի օրգանիզմը ստանա անհրաժեշտ յոդի օրական չափաբաժինը:Եվրոպայում ևս գնահատել են այս ջրիմուռներն ու անգամ օգտագործում են դրանք բժշկության մեջ: