Մեր մասին

image
image
image
image

Մուռակամի ընկերությունը հիմնադրվել է 2018 թ․-ին, իր առջև դնելով խնդիր՝ ճապոնական սննդի առաքումը Հայատանում հասցնել նոր որակի։ Վերլուծելով հայկական շուկան՝ հասկացանք ինչ է պակասում մեր սպառողին և փորձեցինք մեկտեղել սպառողի բոլոր պահանջները մեկ հարկի տակ, որտեղ իրեն բավարարված կզգա նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդը։

image

Մեր առջև դրված կարևորագույն խնդիրն էր, բացի որակից, թարմությունից և արագ առաքումից, հավատարիմ մնալ ճապոնական ավանդական բաղադրատոմսերին։ Մեր ճաշացանկում ներկայացված է ավելի քան 200 տեսակ ուտեստ, որոնք արտացոլում են ճապոնական խոհանոցի ողջ մշակույթը։ Ջանք չենք խնայել նաև հարմարավետ դարձնել առաքման գրանցման ընթացքը՝ ձեզ առաջարկելով լավագույն կայքը։ Հարկ ենք համարում նաև նշել մեր փաթեթավորման և դիզայնի մասին, որի ստեղծման վրա աշխատել են Հայաստանի լավագույն մասնագետները։

image

Այսպիսով՝ ընտրելով Մուռակամի, դուք ընտրում եք սիրալիր սպսարկում, բարձր որակ, արագ առաքում, գեղեցիկ փաթեթավորում, հարմարավետ կայք և շատ ու շատ առավելություններ, որոնք մեզ դարձնում են լավագույնը։ ՀԳ․ Մնացած առավելությունների և անակնկալների մասին իմանալու համար ՝ դարձիր Մուռակամի Սիթիի բնակիչ

image