
5 փաստ բրնձի մասին
հունիս 30, 2025
Բրինձը դեռ վաղնջական ժամանակներից ճապոնացիների սննդային համակարգի հիմքն է, և մինչ օրս ճապոնացիները առնվազն օրական մեկ անգամ բրինձ են ուտում, ընդ որում՝ մեծ քանակություններով:
Ներկայացնում ենք 5 փաստ բրնձի մասին, որը քչերին է հայտնի:1. Բրինձը В խմբի վիտամինների կարևոր աղբյուր է, որոնք նպաստում են նյարդային համակարգի ամրապնդմանը և բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի, մազերի և եղունգների վրա:2. Երկրագնդի բնակչության 1/7-ը զբաղված է բրնձի արտադրությամբ կամ մշակումով: Այս բույսն աշխարհի ամենախոշոր "գործատուն" է:3. Աշխարհում օգտագործվող կալորիաների 1/4-ը բաժին է ընկնում է բրնձին:4. Թեև մթերքի արտադրության տասնյակում բրինձը 3-րդ տեղում է` շաքարեղեգից և եգիպտացորենից հետո, սակայն սպառման առումով այն անկասկած գլխավորում է աղյուսակը: Շաքարեղեգից շաքար և անասնակեր են ստանում, եգիպտացորենից` կենսավառելիք, իսկ արտադրված բրնձի մեծ մասը մարդիկ են ուտում:5. Աշխարհում ամենաշատը բրինձ աճեցնում են Չինաստանում և, չնայած դրան, ամեն տարի նրանք գնում են 2,8 միլիոն տոննա բրինձ, քանի որ իրենց աճեցրածը չի բավարարում: