Ինչո՞ւ Ճապոնիայում սուշի կարող են պատրաստել միայն տղամարդիկ
18/12/2020
Ընդունված կարծիք կա, որ լավագույն խոհարարները տղամարդիկ են: Չնայած խոհարարությամբ հիմնականում զբաղվում են կանայք, սակայն այն համարվում է ամենատղամարդկային մասնագիտություններից մեկը:
Դա, շատերի կարծիքով, գիտականորեն ապացուցված փաստ է, քանի որ տղամարդիկ սննդի պատրաստմանը մոտենում են ավելի ստեղծագործաբար: Բացի այդ, Ճապոնիայում ընդունված է այն կարծիքը, որ սուշի կարող են միայն տղամարդիկ պատրաստել, քանի որ կնոջ մարմնի ջերմաստիճանը ավելի բարձր է քան տղամարդունը, ապա այն կարող է վատ անդրադառնալ ուտեստի որակի վրա: Սակայն հայտնի է, որ կանայք ավելի հաճախ են սուշի պատվիրում, քան տղամարդիկ: