Նորի ջրիմուռի կիրառությունն ու օգտակար հատկությունները

28/01/2021

Նորի (ճապ. 海苔) կոչվող հատուկ կարմիր ջրիմուռներն օգտագործվում են սուշիի պատրաստման համար: Ճապոնացիները նորի օգտագործում են գրեթե ամեն օր, ինչը դրական է ազդում նրանց առողջության վրա:

Ջրիմուռները մանրացվում, չորացվում են հատուկ ցանցերի վրա, որից հետո այն նմանվում է կանաչ թղթի: Այն կիրառում են թե ճապոնական, թե կորեական խոհանոցներում:
Ճապոնիան, Կորեան և Չինաստանը համարվում են նորիի արտադրման հիմնական երկրները: Միայն Ճապոնիայում տարեկան արտադրվում է 2 մլրդ. դոլարի նորի:
Կորեայում նորին անվանում են «կիմ» (김): Այն տարբերվում է իր աղի համով, իսկ ճապոնական նորին ունի քաղցր համ:
Այս ջրիմուռներում յոդի մեծ քանակություւն կա, ինչը օգտակար է վահանաձև գեղձի համար: Բավական է ուտել օրական 30 գրամ նորի, որպեսզի օրգանիզմը ստանա անհրաժեշտ յոդի օրական չափաբաժինը:
Եվրոպայում ևս գնահատել են այս ջրիմուռներն ու անգամ օգտագործում են դրանք բժշկության մեջ: